среда, 14 марта 2018 г.

Երկինքներ, որպես երազներ հոգու




Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր: 
Երկինքներ, որպես երազներ հոգու: 
Երկինքներ, որպես մանկական աչեր: 
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու: 
Երբ լսում էի մրմունջը լճի 
Ու նայում էի թափանցիկ հեռուն - 
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի 
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն: 
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում 
Մեկը կարոտի իրիկնամուտին: 
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն 
Խառնելով հոգիս աստղային մութին ...

Комментариев нет:

Отправить комментарий

Այնպես մենակ եմ...

Բանաստեղծության հեղինակ Վահրամ Աբրահամյան Տեսանյութը Մելինե Մարտիրոսյանի